Մի երկու տարի առաջ գրեցի մեր մայրաքաղաքի եկեղեցիները` հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերները չլուսավորելու մասին: Ի ուրախություն ինձ, քաղաքապետարանն արագ արձագանքեց, և երեկոյան, գիշերային ժամերին մեր եկեղեցիներն արդեն լուսավորվում են և դարձել են տեսանելի:
Զուտ քաղաքական շահարկման տրամաբանությամբ հանգիստ կարելի է պնդել, որ Հռոմի պապը դեռ 14 տարի առաջ է արտաբերել «Հայոց եղեռնը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությունը, որ Եվրախորհրդարանը նաև 30 տարի առաջ է ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև և այլն և այլն:
Ժառանգական Զարուհի Փոստանջյանը որոշել է մի քիչ էլ դաշնակցական խաղալ կամ, ավելի ճիշտ, դաշնակցականներից ավելի «կաթոլիկ» լինել: Նա Ազգային ժողով նոր նախագիծ է ներկայացրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:
Եթե մարդիկ կան, որ զարմացել-հիասթափվել են Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի հանարահավաքը խոչընդոտելու, մասնակիցների վրա ձու նետելու, մարդ դանակահարելու, ավտոշարասյան վրա քարեր նետելու վրա, ապա ես բացարձակ զարմացած չեմ:
Սիրելի իմ հայրենակիցներ, արտագաղթող հայեր, մի՛ թողեք ձեր տուն ու տեղը օտար զավթիչներին, մի՛ հեռացեք Հայաստանից, հույսներդ մի՛ դրեք ձեզ ստրուկի նման իրենց ճիրաններում պահող պետությունների այլազգի գործատուների վրա:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...